Առողջապահական

Շրջափակման հետևանքները Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի վրա

Շրջափակման հետևանքները Արցախի Հանրապետության առողջապահության ոլորտի վրա

Արցախի ԱՆ ենթակայության տակ գործող բուժհաստատություններում շարունակում են դադարեցված մնալ պլանային վիրահատությունները։

Արցախը Հայաստանին կապող միակ ճանապարհը Ադրբեջանի կողմից արգելափակելու պատճառով երեք հիվանդներ՝ ովքեր օրեր շարունակ գտնվում էին  բժիշկների հսկողության տակ, այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ տեղափոխվել են ՀՀ տարբեր մասնագիտացված բժշկական կենտրոններ։ Տեղափոխված  հիվանդներից  մեկը  2 ամսական «Դաունի համախտանիշ»-ով երեխա է, իսկ մյուս երկուսը՝ «Աջ ուսահոդի շրջանի կիստա՝ բարդացած ինֆեկցիայով» և «Սուր լեյկոզ» ախտորոշումներով, չափահաս բուժառուներ։Մինչ այսօր Կարմիր Խաչի միջազգային կոմիտեի միջնորդությամբ և ուղեկցությամբ Արցախից Հայաստան են տեղափոխվել ընդհանուր 13 հիվանդ, որոնցից երկուսը 4 և 2 ամսական երեխաներ:

Այս մասին մեզ հաըտնում է Արցախի Հանրապետության Առողջապահության Նախարարությունը, որը ձեռնարկում է հնարավոր բոլոր միջոցները շրջափակման պատճառով ստեղծված իրավիճակը պատշաճ հաղթահարելու համար։

 Մերի Սողոյան (կամավոր թղթակից)