ԳիտակրթականՄշակույթ

Թանգարանների կառավարման նոր մոդել․ ինչո՞ւ և ինչպե՞ս

Թանգարանների կառավարման նոր մոդել․ ինչո՞ւ և ինչպե՞ս

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը նախարարության ենթակայությամբ գործող թանգարանների տնօրենների հետ քննարկել է թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման և զարգացման հնարավորությունները:

Նոր մոդելը առաջարկում է ստեղծել Թանգարանների կառավարման հիմնադրամ, որը կիրականացնի թանգարանների կառավարման և առաջխաղացման մի շարք գործառույթներ:

Նախարարի տեղակալն ընդգծել է թանգարանների տնօրենների ներգրավվածության և վերջիններիս կողմից առաջարկների ներկայացման կարևորությունը՝ ներկայացնելով ծրագրային առանձնահատկությունները, որոնք կբարձրացնեն թանգարանների կառավարման արդյունավետությունը։

Քոչարյանի խոսքով՝ կառավարման նոր մոդելը հնարավորություն կտա վարել ֆինանսական և անձնակազմի ներգրավման ճկուն քաղաքականություն, որն էլ կխթանի թանգարանների գիտակրթական գործունեության զարգացումը։

Թանգարանների կառավարման նոր մոդելի ներդրման ծրագիրը ներառվել է ՀՀ մշակույթի պահպանության և զարգացման 2023-2027 թթ. ռազմավարության նախագծում:

Նախագիծը արդյունավետ իրականացնելու նպատակով նախատեսվում են քննարկումներ և առաջարկներ շահագրգիռ կողմերի հետ:

Մարինե Զոհրաբյան (կամավոր թղթակից)