Գիտակրթական

«Ակտիվ ուսումնառություն ԳիտՍԵՐունդի հետ» համաժողով

«Ակտիվ ուսումնառություն ԳիտՍԵՐունդի հետ» համաժողով

Հայաստանի ամերիկյան համալսարանը (ՀԱՀ) ՀԱՀ ճարտարագիտական հետազոտական կենտրոնի նախաձեռնությամբ և Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հանրային կապերի բաժնի աջակցությամբ իրականացնում է «ԳիտՍԵՐունդ» եռամսյա կրթական ծրագիրը՝ նախատեսված հայ երիտասարդների համար։ Ծրագրի նպատակը գիտության, տեխնոլոգիայի, ճարտարագիտության և մաթեմատիկական առարկաների դասավանդման բարելավումն է և դրանց նկատմամբ հետաքրքրության մեծացումը։

Ծրագրի շրջանակում մարտի 7-ին և 8-ին կկայանա «Ակտիվ ուսումնառություն՝ «ԳիտՍԵՐունդ-ի» հետ» խորագրով համաժողովը, որի ընթացքում կմեկնարկի դասավանդման և ուսումնառության նյութերի մշակման հատուկ թվային հարթակի աշխատանքը։ Այն «ԳիտՍԵՐունդ»-ի ուսումնական նյութերը հասանելի կդարձնի Հայաստանի բոլոր ուսուցիչներին և կստեղծի ստեղծարար ուսուցիչների համագործակցության նոր միջավայր։

Գրանցման վերջնաժամկետն է մարտի 1-ը։