Առաջին անգամ Հայաստանում անցկացվելու է սիմֆոնիկ նվագախմբերի միջազգային փառատոն։ Ելույթ կունենան թե՛ հայաստանյան, թե՛ արտերկրից հրավիրված երաժիշտներ, մենակատարներ ու երաժշտախմբեր։
Փառատոնը կկայանա սեպտեմբերի 17-ից 24-ը։ Նախատեսվում է, որ ելույթ կունենան «Երևան» պատանեկան սիմֆոնիկ նվագախումբը, Հայաստանի ազգային ֆիլհարմոնիկ նվագախումբը, Հայաստանի օպերայի և բալետի ազգային թատրոնի նվագախումբը երգչախմբի հետ միասին, ինչպես նաև Սանկտ Պետերբուրգի Ֆիլհարմոնիայի աշխարհահռչակ ակադեմիական նվագախումբը և Լա Սկալա թատրոնի «Ակադեմիա» նվագախումբը:
Համերգները կսկսվեն ժամը՝ 20։00-ին, իսկ մուտքը կլինի ազատ։