Մոնղոլիան մեղադրյալ հանցագործին թույլ է տվել խուսափել արդարադատությունից․ Զելենսկի
Պաշտոնական Կիևը վրդովված է Մոնղոլիայի վարած քաղաքականությունից։
Օրերս ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը գործնական այցով մեկնել էր Մոնղոլիա։
Նրա անխափան ելումուտը երկիր խոցել է Զելենսկու սիրտը։ Նա ասել է, որ միջազգային օրենքը ևս մեկ «ծանր հարված» է ստացել Մոնղոլիայի կողմից Պուտինին այցի ընթացքում ձերբակալելու ձախողման պատճառով։
Զելենսկին ասել է, թե՝ «Մոնղոլիան մեղադրյալ հանցագործին թույլ է տվել խուսափել արդարադատությունից՝ այդպիսով կիսելով պատասխանատվությունը ռազմական հանցագործությունների համար»։
ՌԴ նախագահի այցից առաջ Ուկրաինան Մոնղոլիային կոչ էր արել՝ Պուտինին հանձնել Հաագայի դատարանին, իսկ Եվրամիությունը մտահոգություն էր հայտնել, որ Մոնղոլիան կարող է չկատարել հրամանը։