Քաղաքական

Միջին ամսական աշխատավարձը՝ ըստ ՀՀ մարզերի և Երևանի

Միջին ամսական աշխատավարձը Հայաստանում նախորդ տարվա երկրորդ եռամսյակի հետ համեմատ բարձրացել է։ Նախորդ տարվա եռամսյակի 261,261 դրամի փոխարեն այժմ ամսական միջին աշխատավարձը կազմում է 275,269 դրամ, որը 5,3 %-ով ավելին է։

DITARKUM․info-ն, հիմք ընդունելով armstat.am-ի տվյալները, ուսումնասիրել է միջին ամսական աշխատավարձի ցուցանիշները Հայաստանի մարզերում։ Այդ ցուցանիշը ամենաբարձրն է Սյունիքի մարզում՝ 349,324 դրամ, իսկ ամենացածրը՝ Գեղարքունիքում՝ 141,849 դրամ։

Սյունիք՝ 349,324 դրամ

Երևան՝ 309.877 դրամ

Արարատ՝ 206.424 դրամ

Տավուշ՝ 200.285 դրամ

Կոտայք՝ 187.377 դրամ

Արմավիր՝ 176.905 դրամ

Վայոց Ձոր՝ 173.904 դրամ

Լոռի՝ 158.237 դրամ

Արագածոտն՝ 155.176 դրամ

Շիրակ՝ 148.926 դրամ 

Գեղարքունիք՝ 141.849 դրամ 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)