Քաղաքական

Մեքենայի հեռահար լույսերը՝ սպանության փորձի պատճառ

Մասնավոր՝ Մեքենայի հեռահար լույսերը՝ սպանության փորձի պատճառ

Հուլիսի 12-ին Աշտարակ քաղաքի բնակիչ` 49-ամյա տղամարդուց հաղորդում է ստացվել, որ ժամը 01։20-ի սահմաններում  Նոր Երզնկա գյուղի տարածքում անծանոթ մեկը կանգնեցրել է իր մեքենան, մոտեցել, վիճել է իր հետ և մեկ անգամ դանակով հարվածել իր կրծքավանդակին։   

Բուժօգնության դիմած անձի մոտ ախտորոշվել է «Կրծքավանդակի ձախ կեսի ծակած-կտրած թափանցող կույր վնասվածք, ձախակողմյան հեմոթորաքս» ձևով մարմնական վնասվածքներ։ 

Նախաձեռնվել է քրեական վարույթ։ Հանցագործություն կատարելու հիմնավոր կասկածով երիտասարդը ձերբակալվել է։

Պարզվել է` մեղադրվողը ավտոմեքենայով երթևեկել է Եղվարդ-Աշտարակ ավտոճանապարհով, Նոր Երզնկա բնակավայրի մոտ հարկադրաբար կանգնեցրել է իրեն վազանցող՝ Աշտարակի բնակիչ 49-ամյա տղամարդու տրանսպորտային միջոցը։ Իջել ու մոտեցել է վերջինիս և վիճել  հեռահար լույսերով մեքենան վարելու հարցի շուրջ: Հնչեցրել անպարկեշտ արտահայտությունեեր, հարվածել բռունցքով, ապա նստել իր մեքենան ու շարժվել։ Մի քանի մետր հեռանալուց հետո, հորիզոնական դիրքով փակել է ավտոճանապարհը, նորից հարկադրաբար կանգնեցրել Աշտարակի բնակչի մեքենան։ Երիտասարդը դանակով հարվածել է 49-ամյա տղամարդու կրծքավանդակի ձախ կեսին, կյանքից զրկելու դիտավորությամբ, սակայն տուժողը կողմնորոշվել ու արագ հեռացել է դեպքի վայրից՝ մեքենան բարձր արագությամբ վարելով։

Երիտասարադը շարունակել է հետապնդել տուժողին մինչև Աշտարակ քաղաք, սակայն չի կարողացել կանգնեցնել: 

Ձեռք բերված փաստերի հիման վրա 27-ամյա երիտասարդին խուլիգանական դրդումներով սպանության փորձ կատարելու  մեղադրանք է ներկայացվել։

Նախաքննությունը շարունակվում է։

Ծանուցում. Հանցանքի համար մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգովդատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով:

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)