Կրկնապատկվի ԱՄՆ Կառավարությունից Հայաստանին տրամադրվող գումարի շեմը
Կրկնապատկվոի ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում Հայաստանին տրամադրվող գումարի շեմը
«Կրկնապատկվում է ԱՄՆ ՄԶԳ-ի համաձայնագրի շրջանակում տրամադրվող գումարի շեմը»,- հայտնում են ՀՀ կառավարությունից։
Փոխվարչապետ Մհեր Գրիգորյանը և ԱՄՆ Միջազգային զարգացման գործակալության հայաստանյան առաքելության տնօրեն Ջոն Ալելոն ստորագրեցին համաձայնագրի փոփոխությունը․ տրամադրվող գումարի շեմը 120 միլիոն դոլարից կդառնա 250 միլիոն դոլար։
Ընդլայնված համաձայնագիրը կներառի առանցքային ոլորտներ․ աղետների ռիսկի կառավարումը, կիբեռանվտանգությունը, պարենային և էներգետիկ անվտանգությունը, տարածաշրջանային համագործակցությունն ու առևտուրը, ժողովրդավարական գործընթացները և տնտեսական ներառական զարգացումը:
Փոխվարչապետն ընդգծել է, որ ֆինանսական օգնությունից բացի, Հայաստանը կարևորում է ժողովրդավարական արժեքների, ստեղծարար գաղափարների և բիզնես մշակույթի խթանումը համատեղ ծրագրերի արդյունքում, որոնք թույլ են տալիս իրականացնել հիմնարար բարեփոխումներ և բարձրացնել քաղաքացիների կյանքի որակը։
Անդրադառնալով աջակցության ծավալի փոփոխությունը Ջոն Ալելոն ընդգծեց Հայաստանի զարգացմանն և հաջողության հասնելուն ուղղված իրենց օգնությունը։
Վերջերս ԱՄՆ ՄԶԳ ֆինանսավորմամբ բարելավվել է Հրատապ արձագանքման հարթակը՝ առավել արդյունավետ կերպով համակարգելու կարիքավոր ընտանիքներին հասցեագրվող պետական օժանդակությունը՝ աղետների և հրատապ արձագանքման իրավիճակներում։
Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)