Խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել․ ՆԳՆ ոստիկանություն
Վերջին շրջանում խաբեությամբ գումար հափշտակելու նոր մեթոդ է արձանագրվել: Ոստիկանությունը հայտնում է, որ քաղաքային հեռախոսահամարներին անհայտ անձանց կողմից զանգեր են ստացվում, որ այլ երկրում գտնվող հարազատը իբր վթարի է ենթարկվել կամ իբր վրաերթի է ենթարկել մարդու, և բուժման համար անհրաժեշտ է շտապ գումար փոխանցել:
Զանգերից հետո տվյալ քաղաքացիների բնակարաններ անձինք են այցելում և նրանցից խաբեությամբ գումար վերցնում:
ՆԳՆ ոստիկանությունը հորդորում է՝ խարդախության զոհ չդառնալու համար չվստահել անծանոթից ստացված տեղեկությանը և հավաստիությունը ստուգել ծանոթ-բարեկամներից:
Հուլիսի 27-ից մեկ ամսվա ընթացքում Երևանում գրանցվել է նման եղանակով կատարված խարդախության 143 դեպք: