Քաղաքական

Քամալա Հարիսը հաղթեց առաջին բանավեճում Դոնալդ Թրամփին

Քամալա Հարիսը հաղթեց առաջին բանավեճում Դոնալդ Թրամփին

Դոնալդ Թրամփը և Քամալս Հարիսը անցկացրեցին նախագահական ընտրություններից առաջ առաջին բանավեճը: CNN-ի հեռուստադիտողների կարծիքով՝ Հարիսը հաղթել է առաջին բանավեճում

Ի թիվս այլ բաների, նրանք քննարկեցին Ուկրաինայի, Իսրայելյի եւ ՀԱՄԱՍ-ի շուրջ ծավալվող իրադարձությունները, գնաճը ԱՄՆ-ում և միգրանտներին: 

Նրանք նաև միմյանց մեղադրում էին սուտ ու կեղծիք տարածելու մեջ։ CNN Express-ի հետազոտությունը ցույց է տվել, որ արդյունքում հեռուստադիտողների մեծ մասը (63%) բանավեճի հաղթող է ճանաչել Քամալա Հարիսին:

Թրամփը գրանցված ընտրողների միայն 37%-ի աջակցությունն է ստացել։

Թեկնածուները, ովքեր հաղթում են բանավեճի հարթակում, միշտ չէ, որ հաղթում են ընտրություններում: Ե՛վ Թրամփը 2016թ.-ին, և՛ նախագահ Ջորջ Բուշը 2004թ.-ին բանավեճերում պարտվեցին, սակայն նրանք հաղթեցին ընրտություններում։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)