Սեպտեմբերի 7-ին, ժամը 04։52-ին ահազանգ է ստացվել, որ Արմավիրի մարզի Էջմիածին-Մարգարա ավտոճանապարհի մոտ այրվում է տուն։ Այս մասին հայտնում է Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնը։
Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Արարատի մարզի Հովտաշատ գյուղի Զինավան փողոցում գտնվող փայտե տնակում (80 քմ):
Հրդեհը մարվել է։ Այրվել են տանիքի փայտե կառուցատարրերը առաստաղը։
Նշենք, որ նախորդ օրը հրդեհի 4 ահազանգ է ստացվել ՆԳՆ փրկարար ծառայություն։