Հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածը
«Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը տեղեկացնում է, որ պետական բյուջեի միջոցներով հիմնանորոգվում է Մարտունի-Գետափ ավտոճանապարհի կմ80+000-կմ94+000 հատվածը։ 14կմ ճանապարհն անցնում է Վարդենյաց լեռնանցքով։ Վերջին անգամ նշված ճանապարհահատվածը հիմնանորոգվել է 2000-ական թվականների սկզբին։
«Կապալառու կազմակերպությունը՝ «Շանթ-Սեյրան» ՍՊԸ-ն, կատարում է հողային աշխատանքներ, նորոգում է ճանապարհային ծածկը, կատարվում է ասֆալտապատում, կառուցվում են կողնակները, որոշ հատվածներում նախագծով նախատեսված է հիմքի գրունտի փոփոխություն։ Ճանապարհի մոտ 8կմ-ն արդեն ասֆալտապատվել է, մյուս 6կմ-ի վրա շինաշխատանքները շարունակվում են։
Ըստ պայմանագրի՝ շինարարության ավարտը նախատեսված է 2025 թվականին»,- ասված է հաղորդագրությունում։