Քաղաքական

Հիքմեթ Հաջիև․ «Սահմանափակումներ պետք է կիրառվեն հայկական զինված ուժերի նկատմամբ»

Հիքմեթ Հաջիև․ «Սահմանափակումներ պետք է կիրառվեն հայկական զինված ուժերի նկատմամբ»

Ադրբեջանի նախագահի օգնական Հիքմեթ Հաջիևը հայտնել է, որ սահմանափակումներ պետք է կիրառվեն հայկական զինված ուժերի նկատմամբ։

Նա կարծում է, որ Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ քիչ պետություններ կան, որոնք զավթիչներ ու ագրեսորներ են, և Հայաստանը նրանց թվում է։

Խոսելով Մինսկի խմբի մասին՝ Հաջիևը նշում է, որ Հայաստանը այս ինստիտուտը պահում է օրակարգում։ Սա հուշում է, որ Երևանում փորձում են չավարտված կոնֆլիկտի տպավորություն ստեղծել, իր արևմտյան կողմնակիցների հետ միասին փորձում են իրենց ձեռքում պահել ազդեցության որոշակի միջոց։

«Խոսելով խաղաղության պայմանագրի մասին առաջարկում ենք ՀՀ վարչապետին և Հայաստանի քաղաքական ղեկավարությանը քայլեր ձեռնարկել խաղաղության իրական օրակարգի առաջ մղման, տարածաշրջանի պետությունների մասնակցությամբ խաղաղության օրակարգին աջակցելու ուղղությամբ», — հավելել էր Հաջիևը։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)