Սոցիալական

ՀԷՑ-ին մեղադրում են բոլորը, ՀԷՑ-ը՝ ԲԷՑ-ին

ՀԷՑ-ին մեղադրում են բոլորը, ՀԷՑ-ը՝ ԲԷՑ-ին

ՀԷՑ-ին մեղադրում են բոլորը, ՀԷՑ-ը՝ ԲԷՑ-ին։ Մամուլի ասուլիսի ժամանակ Կարեն Դարբինյանն անդրադարձել է վերջերս տեղի ունեցած հոսանքազրկումներին, ասել, թե դրանք հաճախ ՀԷՑ-ի պատասխանատվության տակ չեն։

Կառավարության նիստի ժամանակ լույսերն անջատվել են, քանի որ ԲԷՑ-ում աշխատանքներ են տարվել։
— ԲԷՑ-ում տարվող աշխատանքների ժամանակ, երբ բարձր լարման ենթակայաններում հոսանքազրկում է տեղի ունենում, հոսանքազրկվում է նաև հանրապետության գրեթե ⅓-րդը։ Ճիշտ է դրանք տևողությամբ կարճ են՝ գրեթե 15-20 րոպե, բայց մասշտաբային անջատումների դեպքում հասարակությունը բուռն է արձագանքում,- ասել է ՀԷՑ տնօրենների խորհրդի նախագահը։

Պաշտոնյան անդրադարձավ նաև օգոստոսի 7-ի` Օպերայում ներկայացման ընթացքում հոսանքազրկմանը, ասելով, որ դա եղել է բալանսում գտնվող տրանսֆորմատորի թերության խնդիր։

Դարբինյանը պատմեց, որ խնդրի մասին խոսել են թատրոնի համապատասխան աշխատակիցների հետ, սակայն իր խոսքով անտեսվել է իրենց կածիքը, և խնդիրը չլուծվելու հետևանքով վթար է տեղի ունեցել։

«ՆՈԱ»-«Ռուժոմբերոկ» ֆուտբոլային խաղի ժամանակ տեղի ունեցած անջատումներն էլ կապված են տրանսֆորմատորի հետ։ 

— Խաղից երեք ամիս առաջ մենք նամակ էինք ստացել ՀՀ Ֆուտբոլի ֆեդերացիայից նրան պատկանող երկու տրանսֆորմատորներից մեկի անջատման մասին։ Տրանսֆորմատորը դրա հիման վրա անջատվել էր։

Արդյունքում երկրորդ տրանսֆորմատորն աշխատել է ամբողջ ծանրաբեռնվածությամբ, որին չդիմանալով սա ևս անջատվել է։ 

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)