Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց նախկին խաղընկերների հրաժեշտի հանդիպմանը
Հենրիխ Մխիթարյանը մասնակցեց նախկին խաղընկերների հրաժեշտի հանդիպմանը
Դորտմունդի «Բորուսիայի» կազմում հրաժեշտի հանդիպումն անցկացրին Յակուբ Բլաշչիկովսկին և Լուկաս Պիշչեկը։
Բլաշչիկովսկու թիմը Յուրգեն Կլոպի գլխավորությամբ Դորտմունդի «Բորուսիայի» կազմում ֆուտբոլիստների հրաժեշտի խաղում 5-4 հաշվով հաղթել է Պիշչեկի թիմին։ Խաղին ներկա է եղել 81365 հանդիսական։
Բլաշչիկովսկու թիմում, ի թիվս այլոց, եղել են այնպիսի խաղացողներ, ինչպիսիք են Ռոման Վայդենֆելերը, Մատս Հումելսը, Նևեն Սուբոտիչը, Կևին Գրոսկրոյցը, Կամիլ Գրոսիցկին, Մոհամեդ Զիդանը, Նելսոն Վալդեսը։
Պիշչեկի թիմում հանդես են եկել Մարսել Շմելցերը, Սոկրատիս Պապաստատոպուլոսը, Յուլիան Բրանդտը, Հենրիխ Մխիթարյանը։ Թիմը մազրում էր Պիտեր Կրավեցը։
Բլաշչիկովսկին և Պիշչեկը 89-րդ րոպեին լքեցին խաղադաշտը՝ «Սիգնալ Իդունա Պարկում» երկրպագուների բուռն ծափահարությունների ներքո:
Երկրպագուները նաև հարգանքի տուրք մատուցեցին Մատս Հումելսին, ով այս ամառ լքեց ակումբը պայմանագրի ժամկետի ավարտից հետո: Նա փոխարինվեց առաջին խաղակեսի կեսին և հրաժեշտի շրջան կատարեց:
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)