Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին
Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին
ՀՀ ԱԺ պատգամավոր Սարգիս Խանդանյանը նշել է, որ Հայաստանը մասնակցելու է BRICS-ի գագաթնաժողովին։
Խանդանյանի խոսքով՝ գագաթնաժողովին կմասնակցի վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
Ավելի վաղ ՌԴ նախագահի օգնական Յուրի Ուշակովը հայտնել էր, որ ԱՊՀ երկրների ղեկավարները և ԲՐԻԿՍ-ին անդամակցելու կամ համագործակցության հայտ ներկայացրած պետությունները հրավիրված են կազմակերպության` Կազանում կայանալիք գագաթնաժողովին։
ԲՐԻԿՍ-ը 9 երկրների (Բրազիլիա, Ռուսաստան, Հնդկաստան, Չինաստան, Հարավային Աֆրիկա, Եգիպտոս, Իրան, Եթովպիա և Արաբական Միացյալ Էմիրություններ) կոալիցիա է։ Անդամ երկրները փորձում են ստեղծել մի քաղաքական ակումբ կամ խորհուրդ, և այդ կերպ իրենց զարգացող տնտեսական հզորությունը վերափոխել աշխարհաքաղաքական ազդեցության։
Գոլդման Սաքսի կարծիքով մինչև 2050 թվականն այս խմբի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալը կգերազանցի զարգացած երկրների՝ Մեծ յոթնյակի երկրների տնտեսությունների հանրագումարային ծավալին։ Հայաստանը անդամ երկրներից շատերի հետ տնտեսական մեծ կապեր ունի։
Վերջերս Թուրքիան հայտարարել էր, որ ցանկանում է միանալ ԲՐԻԿՍ-ի խմբին։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)