Հայաստանի հավաքականը պարտվեց Հյուսիսային Մակեդոնիային արտագնա խաղում
Ազգերի լիգայի C ենթախմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային ընտրանին Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի» մարզադաշտում ուժերը չափեց տեղի ազգային ընտրանու՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ։
Ալեքսանդր Պետրակովի գլխավորած ընտրանին պարտվեց հյուսիսմակեդոնացիներին 2։0 հաշվով։
Հանդիպման առաջին խաղակեսի ավելացված ժամանակում մրցակիցը մնաց 10 ֆուտբոլիստով․ դաշտից հեռացվեց Ջեյկո Զայկովը։ Երկրորդ խաղակեսում, սակայն, հյուսիսմակեդոնացիները կարողացան 2 գնդակ ուղարկել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։
Տուգանային գեղեցիկ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց Էնիս Բարդին (70՛)։ Րոպեներ անց Բոյան Միովսկին կրկնապատկեց իր ընտրանու առավելությունը (79՛)։
Այս խաղից հետո Հյուսիսային Մակեդոնիան 4 միավորով առաջինն է խմբում։ Երկրորդը Հայաստանն է՝ 3 միավորով, երրորդը՝ Լատվիան, չորրորդը՝ Ֆարերյան կղզիները։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)