Սպորտ

Հայաստանի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Հայաստանի հավաքականը՝ Օլիմպիական խաղերի բացման արարողությանը

Չնայած Օլիմպիական խաղերը սկսվել էին հուլիսի 24-ին, բայց բացման արարողությունը տեղի ունեցավ 2 օր անց։ Փարիզ-2024-ը պաշտոնապես մեկնարկվեց։ Այն բացռիկ էր պատմության մեջ․ առաջին անգամն է, երբ բացումը ոչ թե մարզադաշտում էր, այլ Սեն գետում։ Պատվիրակություններն այն անցան նավակներով:

Հայաստանի դրոշակակիրները բռնցքամարտիկ Դավիթ Չալոյանն ու լողորդ Վարսենիկ Մանուչարյանն են:

Հայաստանի հավաքականը այս Օլիմպիական խաղերին ունի 15 մարզիկ` 7 մարզաձևերում (մարմնամարզություն, բռնցքամարտ, ըմբշամարտ, լող, հրաձգություն, ծանրամարտ և թեթև աթլետիկա): Փարիզ են մեկնել հետևյալ մարզիկները․ 

Արթուր Ալեքսանյան (հ/ռ ըմբշամարտ)
Մալխաս Ամոյան (հ/ռ ըմբշամարտ)
Սլավիկ Գալստյան (հ/ռ ըմբշամարտ)
Արսեն Հարությունյան (ազատ ըմբշամարտ)
Վազգեն Թևանյան (ազատ ըմբշամարտ)
Դավիթ Չալոյան (բռնցքամարտ)
Անդրանիկ Կարապետյան (ծանրամարտ)
Գարիկ Կարապետյան (ծանրամարտ)
Վարազդատ Լալայան (ծանրամարտ)
Արթուր Դավթյան (մարմնամարզություն)
Վահագն Դավթյան (մարմնամարզություն)
Երվանդ Մկրտչյան (թեթեւ աթլետիկա)
Արթուր Բարսեղյան (լող)
Վարսենիկ Մանուչարյան (լող)
Էլմիրա Կարապետյան (հրաձգություն)

Փարիզի Օլիմպիական խաղերը կլինեն հուլիսի 26-ից օգոստոսի 11-ը, իսկ Պարալիմպիկը՝ օգոստոսի 28-ից սեպտեմբերի 8-ը:

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)