Քաղաքական

Ստորագրահավաք՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի համար

Ստորագրահավաք՝ ԵՄ-ին անդամակցելու հարցով հանրաքվեի համար

Հայաստանում ԵՄ-ին Հայաստանի անդամակցության հարցով հանրաքվե կազմակերպելու համար ստորագրահավաք կանցկացվի, հայտնում է հանրապետության Կենտրոնական ընտրական հանձնաժողովը։

Ստորագրահավաքի վերջնաժամկետ է սահմանվել 2024 թվականի սեպտեմբերի 16-ից նոյեմբերի 14-ը ներառյալ, այսինքն՝ 60 օր։ Նախաձեռնող խմբի կողմից 50 հազար ստորագրություն հավաքելուց հետո «Հայաստանի՝ Եվրամիությանն անդամակցության գործընթացն սկսելու մասին» օրինագիծը կանցնի խորհրդարան։

Նախկինում ԿԸՀ համապատասխան դիմում էին ներկայացրել Հայաստանի Եվրոպական կուսակցությունը, «Հանրապետություն» և «Հանուն Հանրապետության» կուսակցությունները։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)