Սոցիալական

Հանձնուքով բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ

Հանձնուքով բերված շոկոլադե կոնֆետներում հայտնաբերվել են թմրանյութի նմանվող զանգվածներ

Քրեակատարողական ծառայության փոխանցմամբ՝ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի անվտանգության ապահովման բաժնում ստացվել էին տեղեկություններ այն մասին, որ փորձ է արվելու դատապարտյալ Ա․Բ․-ին հանձնուքի միջոցով թմրանյութ փոխանցել։

Սեպտեմբերի 2-ին՝ ժամը 11։30-ի սահմաններում, զննության են ենթարկել հանձնուքը։

Հանձնուքում առկա շոկոլադե կոնֆետներից երեքի մեջ ծառայողները հայտնաբերել են պոլիէթիլենով փաթեթավորված, թմրանյութի նմանվող զանգվածներ։

Քաղաքացուհի Կ․Ս․-ն ձերբակալվել է օպերատիվ ծառայողների կողմից և հայտնաբերվածի հետ միասին ներկայացվել ՀՀ ՔԿ Երևան քաղաքի Էրեբունի և Նուբարաշեն վարչական շրջանների քննչական բաժին։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)