ԳԴ 2021

Ռուզաննա Արսենի Շուշանյան

ԵՊՀ Կենսաբանության ֆակուլտետի ասպիրանտ

ՀԻՊՕՔՍԻԱ ԵՎ ՆԵՅՐՈԴԵԳԵՆԵՐԱՑԻԱ. ԱՐԴՅՈ՞Ք ՕԳՆՈՒՄ ԵՆ ՀԱԿԱՕՔՍԻԴԱՆՏՆԵՐԸ

(հայերեն)

Հիպոքսիան ուղեղում կարող է առաջացնել մի շարք ախտաբանական հետևանքներ, որոնք խթանում են նեյրոբորբոքման, նեյրոտոքսիկության գործընթացները՝ ի վերջո հանգեցնելով նեյրոդեգեներացիայի, որը մեծ դեր է խաղում նեյրոդեգեներատիվ հիվանդությունների պաթոգենեզի մեջ: Հիպօքսիայով մակածված օքսիդատիվ սթրեսը նպաստում է բորբոքային ցիտոկինների արտադրմանը և թթվածնի ազատ ռադիկալների ակտիվացմանը, որը հանդիսանում է նեյրոնների դեգեներացիայի պատճառներից մեկը: Նեյրդեգեներացիայի հիմքում ընկած բջջային և հյուսվածաբանական փոփոխությունների պարզաբանումը և գլխուղեղում հակաօքսիդանտային համակարգի ակտիվացումը կարող են կանխել օքսիդատիվ սթրեսի նեյրոտոքսիկ ազդեցությունը՝ դրանով իսկ թուլացնելով նեյրոդեգեներատիվ գործընթացների ինտենսիվությունը: Ալֆա-տոկոֆերոլի (վիտամին E) կիրառումը որպես հակաօքսիդանտ, որոշակի նեյրոպրոտեկտոր միացությունների հետ կարող է դառնալ արդյունավետ միջոց՝ գլխուղեղում նեյրոդեգեներատիվ փոփոխությունների թուլացման համար: Սույն հոդվածի մեջ կդիտարկվեն հիպօքսիայի ազդեցության հիմնական բջջային առանձնահատկությունները և տոկոֆերոլի պոտենցիալ հակաօքսիդանտային ազդեցությունը նեյրոդեգեներացիայի վրա:

Հիպօքսիա, օքսիդատիվ սթրես, նեյրոդեգեներացիա, նեյրոբորբոքում, ցիտոկիններ, նեյրոպրոտեկտոր, հակաօքսիդանտ, ալֆա-տոկոֆերոլ: