Գիտակրթական

Ֆիլիպիններում էլ չեն զարմանա, երբ երկնքում այրվող աստերոիդ նկատեն

NASA-ն հայտնում է չորեքշաբթի վաղ կեսօրին Ֆիլիպինների Լուզոն կղզու մոտ աստերոիդ է ընկել։ 

Մոտավորապես 1 մետրի հասնող աստերոիդը այրվել է Երկրի մթնոլորտում 12:39-ին:

Օբյեկտը հայտնաբերել է Catalina Sky Survey-ը, այն ի սկզբանե կոչել են CAQTDL2։ Այն հիմա 2024 RW1 անունն է կրում:

Տիեզերական գործակալության տվյալներով՝ մոտ 1 մետրանոց աստերոիդներ հաճախ են ընկնում Երկրի վրա, բայց մարդիկ դրանք շատ հազվադեպ են նկատում:

Եվրոպական տիեզերական գործակալությունը X-ում գրել է այս մասին, նշելով, որ այն իններորդ աստերոիդն է, որը մարդկությունը նկատել է մինչև հարվածը։

Տարածքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակել, որտեղ ֆիքսել են տպավորիչ հրե գունդը:


Տեսանյութը կարող եք դիտել տելեգրամյան ալիքում։

Անահիը Ամիրխանյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով