Էլեկտրական մեքենաների ներմուծման մաքսատուրքի արտոնությունը այս տարվա համար սահմանվել է 7400 միավոր․ ՊԵԿ
«Էլեկտրական շարժիչով տրանսպորտային միջոցների համար 0% ներմուծման մաքսատուրքի արտոնությամբ ձևակերպելու քվոտան 2024 թվականի համար սահմանվել է 7400 հատ տրանսպորտային միջոցի մասով»,- այս մասին հաղորդում է ՀՀ ՊԵԿ-ը։
Այսինքն՝ 7400-ից ավել ներկրվող էլեկտրական տրանսպորտային միջոցների համար կկիրառվի 15% ներմուծման տուրք։ Մինչև այս տարվա վերջը 0% մաքսատուրքով կարող է ձևակերպվել 1115 էլեկտրական տրանսպորտային միջոց։
ՊԵԿ-ը պարզաբանում է, որ 0% արտոնությունը կկիրառվի միայն մեքենայի փաստացի ներմուծումից և նախնական հայտարարագրում ճշգրտումներ կատարելուց հետո: Արտոնության տրամադրումը կախված կլինի նաև նրանից, թե արդյոք այդ պահին արդեն հասել է 7400 ավտոմեքենայի քվոտան։
ՊԵԿ-ը հիշեցնում է, որ 2025 թվականի համար ևս սահմանված է 0% ներմուծման մաքսատուրքի դրույքաչափ՝ 8000 մեքենայի համար: