Սոցիալական

Բացահայտվել է կիբեռհափշտակություններով զբաղվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն․ կա շուրջ 7882 տուժող

Բացահայտվել է կիբեռհափշտակություններով զբացվող անդրազգային խոշոր հանցավոր կազմակերպություն․ կա շուրջ 7882 տուժող

ՀՀ քննչական կոմիտեից հաղորդում են, որ բացահայտվել է հերթական անդրազգային հանցավոր կազմակերպությունը: Հափշտակված գումարների չափը, քննության տվյալներով, կազմում է 10.135.167. 956 ՀՀ դրամի համարժեք ֆինանսական միջոցներ: 

Ըստ քննչական կոմիտեի՝ պարզվել են հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների, ինչպես նաև տուժած 7882 քաղաքացիների ինքնությունները։ Շահավետ ֆինանսական ներդրումներ կատարելու պատրվակով կազմակերպության անդամները համացանցային տարբեր հարթակներում ստեղծել են կեղծ բովանդակությամբ համացանցային կայքեր։ Բացի այդ, վարձակալելով հարմարավետ գրասենյակային տարածքներ՝ տարբեր երկրների քաղաքացիներից հափշտակել են խոշոր չափերի ֆինանսական միջոցներ։

Նախաքննությամբ պարզվել է, որ Հայաստանի և Ուկրաինայի Հանրապետության մի խումբ քաղաքացիներ 2020-2023թթ. նոյեմբերին ղեկավարել են կայուն և միավորված անդրազգային հանցավոր կազմակերպություն՝ հավաքագրելով և ներգրավելով կազմակերպության մոտ երկու հազար անդամների։ 

Հանցավոր կազմակերպության մի խումբ անդամների մեղադրանք է ներկայացվել։

Վերջերս ԱԺ պետական-իրավական հարցերի մշտական հանձնաժողովի նիստում քննարկվել էր կիբեռհանցավորության դեմ պայքարի համատեքստում արդյունավետ օրենսդրական հիմքեր ձևավորելու առաջարկը։ Կառավարությունը մտադիր է խստացնել կիբեռհանցագործությունների համար քրեական պատասխանատվության միջոցները։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով