Սոցիալական

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը վերջին 2 տարում աճել է 124%-ով

Առանձնապես ծանր հանցագործությունների թիվը վերջին 2 տարում աճել է 124%-ով

ՀՀ գլխավոր դատախազ Աննա Վարդապետյանը Կառավարության նիստում նշեց, որ առանձնապես ծանր հանցագործությունների թիվը 17,8 տոկոսով աճել է։ 

 ՀՀ Քննչական կոմիտեի նախագահ Արգիշտի Քյարամյանը ևս իր խոսքում նշեց, որ հանցավորության դեպքերը նախորդ ամսվա կտրվածքով աճել են։ 

«Յուրաքանչյուր մարզում պարեկային ծառայության ներդրվելուց հետո մարզային վարչություններից արձագանքներ էինք ստանում, որ, օրինակ, խոշոր մարզերում ամսվա կտրվածքով 60-70 դեպքով աճել է հանցավորությասն ցուցանիշը։ Սրանք հիմնականում թմրանյութերի և զենքեր պահելու դեպքեր էին։ Իրականության մեջ այդ դեպքերը եղել են, դրանք սկսել են բացահատվել և ցուցանիշների վրա ազդել երբ ավելի պրոֆեսիոնալ ոստիկաններ են ներդրվել, խոսքը պարեկների մասին է», — մանրամասնել է Քյարամյանը։

Դիտարկենք վերջին 3 տարիների առանձնապես ծանր հանցագործությունները։ 2022 թվականին առանձնապես ծանր հանցագործությունների 880 դեպք է գրանցվել։ 2023 թվականի համեմատ այդ ցուցանիշն աճել է 798-ով կամ 90.7%-ով` կազմելով 1678 դեպք։ Այս տեղեկությունը հրապարակված է ՀՀ դատախազության` 2023 թվականի գործունեության մասին հաղորդման մեջ։ 2024 թվականին դեպքերն աճել են 17,8%-ով՝ կազմելով 1976 դեպք։ 

Հարկ է նշել, որ 2 տարվա կտրվածքով առանձնապես ծանր հանցագործությունների թիվը աճել է 124,5%-ով։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)