Արևմուտքը Իրանին մեղադրում է Ռուսաստանին ռազմամթերք մատակարարելու մեջ
Արևմուտքը Իրանին մեղադրում է Ռուսաստանին ռազմամթերք մատակարարելու մեջ
Ուկրաինայի արտաքին գործերի նախարարությունը շաբաթ օրը հայտարարել է, որ խորապես անհանգստացած է Ռուսաստան իրանական բալիստիկ հրթիռների հնարավոր գնման մասին լուրերից:
Հայտարարության մեջ նախարարությունը նշել է, որ Թեհրանի և Մոսկվայի միջև ռազմական համագործակցության խորացումը սպառնալիք է Ուկրաինայի, Եվրոպայի և Մերձավոր Արևելքի համար և կոչ է արել միջազգային հանրությանը ուժեղացնել ճնշումը Իրանի և Ռուսաստանի վրա։
Օգոստոսին Reuters-ը հայտնել էր, որ Ռուսաստանը ակնկալում է Իրանից հարյուրավոր Fath-360 բալիստիկ հրթիռների մատակարարում, և որ տասնյակ ռուս զինվորականներ Իրանում վերապատրաստվում են արբանյակներով կառավարվող զենքերի վրա ուկրաինական պատերազմում օգտագործման համար:
«Իրանական բալիստիկ հրթիռների ցանկացած փոխանցում Ռուսաստան կներկայացնի Ուկրաինայի դեմ Ռուսաստանի ագրեսիվ պատերազմին Իրանի աջակցություն,- ասել է Սպիտակ տան Ազգային անվտանգության խորհրդի խոսնակ Շոն Սավետը։
ՄԱԿ-ում Իրանի մշտական ներկայացուցչությունը հայտարարել է, որ երկիրը զենք չի մատակարարում հակամարտող կողմերին, այդ թվում՝ Ուկրաինային։ Այս մասին հայտնում է ТАСС-ը։
Դիվանագետներն ընդգծել են, որ Իրանի դիրքորոշումն ուկրաինական հակամարտության վերաբերյալ մնում է անփոփոխ։ Թեհրանը ձեռնպահ է մնում նման գործողություններին մասնակցելուց և մյուս պետություններին կոչ է անում դադարեցնել ռազմական տեխնիկայի մատակարարումը։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)