Սոցիալական

«Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը»․ ԿԳՄՍՆ

«Անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը»․ ԿԳՄՍՆ

ԿԳՄՍՆ-ն հայտարարություն է տարածել, որ Կրթական տեխնոլոգիաների ազգային կենտրոնը ստանում է ահազանգեր այն մասին, որ անհայտ անձինք զանգահարում են ծնողներին, ներկայանում որպես դպրոցի աշխատակից և ուղղորդում չեղարկել ներկայացված հայտերը՝ պատճառաբանելով, թե աշակերտի հայտը համակարգում տեսանելի չէ։

Նախարարությունը հորդորում է խաբեությանը զոհ չդառնալու համար ոչ մի պարագայում չչեղարկել երեխայի հայտը, քանի որ այդ պարագայում նշված տեղի համար կարող են հայտ ներկայացնել այլ ծնողներ։

Հաղորդագրության մեջ նշվում է՝ առաջին դասարանցիների հայտագրման ՝ hayt.emis.am էլեկտրոնային համակարգը գործում է բնականոն, որևէ տեխնիկական կամ այլ կարգի խնդիր չկա. հայտագրված բոլոր երեխաների տվյալները հստակ երևում են։

Առաջին դասարան ընդունված երեխաների փաստաթղթերը ծնողները դպրոց պետք է ներկայացնեն մինչև սեպտեմբերի 5-ը ներառյալ:

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)