ՄարզայինՄշակույթ

Կապանում կկայանա «ՏԱՐԱԶնավուր» միջոցառումը

Կապանում կկայանա «ՏԱՐԱԶնավուր» միջոցառում

Օգոստոսի 10-ին ժամը 19։00-ին Կապանի Գարեգին Նժդեհի անվան հրապարակում տեղի կունենա «ՏԱՐԱԶնավուր»  համերգը։

Ազնավուրյան մեղեդիները կներկայացվեն ժողովրդական գործիքներով՝ «Հայաստանի Ալթունյան պետական անսամբլի» կատարմամբ։  Համերգային ծրագրին մասնակցում են մենակատարներ Արփի Շահնուբարյանը,  Նաիրա Մանուչարյանը,  Մավր Մկրտչյանը,  Դավիթ Խաչատրյանը։

Համերգը կազմակերպվում է Հայաստանի Հանրապետության կրթության,  գիտության,  մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ։

Անահիտ Սահակյան (կամավոր թղթակից)