ԱՄՆ-ում ընտրապայքարը խոստանում է ամենալարվածը լինել պատմության մեջ
ԱՄՆ-ում ընտրապայքարը խոստանում է ամենալարվածը լինել պատմության մեջ
The New York Times-ի և Siena College-ի արված հարցումների համաձայն՝ ԱՄՆ-ի ընտրություններում Դոնալդ Թրամփի և Քամալա Հարիսի միջև պայքարը գրեթե հավասար է։
Սեպտեմբերի 3-ից 6-ը արված ւսումնասիրության համաձայն՝ հարցվածների 48%-ը իրեն համարում է Դոնալդ Թրամփի կողմնակից, իսկ 47%-ը՝ Քամալա Հարիսի։
Միևնույն ժամանակ, հարցվածների 28%-ն ասել է, որ կցանկանար ավելին իմանալ Հարիսի մասին, իսկ 9%-ը նման ցանկություն է հայտնել Թրամփի վերաբերյալ։
Միևնույն ժամանակ The Guardian-ի վերջին ազգային հարցումները, որոնք արվել են վերջին 10 օրվա ընթացքում, ցույց են տվել, որ Հարիսը հավաքել է 47,5%՝ համեմատած Թրամփի 43,9%-ի հետ։
Ռեսուրսների և գովազդային ծախսերի պատերազմում Հարրիսը կարող է առավելություն ունենալ: Թվերը ցույց են տվել, որ նրա նախընտրական արշավը օգոստոսին 361 միլիոն դոլարով գերազանցել է Թրամփի արշավից։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)