Ամիրյան փողոցը հնարավոր է վերանվանվի Պապ թագավորի փողոց, Լենինգրադյանը՝ Աշոտ Ղուլյանի
Երևանի Կենտրոն վարչական շրջանի Արսեն Ամիրյան փողոցը առաջարկվում է անվանափոխել Պապ թագավորի պատվին։ Փողոցը կարող է անվանակոչվել «Պապ թագավորի փողոց»։
Համապատասխան նախագիծն ընդգրկված է սեպտեմբերի 10-ի Երևանի ավագանու նիստի օրակարգում։
Հիմնավորման մեջ ասվում է, որ «Հայոց պատմության ամենաերիտասարդ թագավորներից մեկը՝ Պապ թագավորը, իր կարճապտև գահակալության ընթացքում հասցրեց այնքան և այնպես գործել, որ այսօր արդեն նրա անունը դասվում է հայոց ամենանշանավորների շարքում»։
Լենինգրադյան փողոցը կանվանակոչվի Արցախյան առաջին պատերազմի հերոս Աշոտ Ղուլյանի (Բեկոր) անունով։
Օրակարգում կան նաև փողոցների անվանափոխման այլ առաջարկներ։