Գիտակրթական

Ագրարային ուղղվածության մի շարք մասնագիտություններով սովորող ուսանողներին կտրամադրվի 70-77 000 դրամ կրթաթոշակ

Ագրարային ուղղվածության մի շարք մասնագիտություններով սովորող ուսանողներին կտրամադրվի 70-77 000 դրամ կրթաթոշակ

70-77 000 դրամ կրթաթոշակ կտրամադրվի ագրարային որոշ մասնագիտություններով սովորողներին։

Գործադիրի այսօրվա նիստում հավանության է արժանացել նախարար Ժաննա Անդրեասյանի առաջարկած նախագիծը։

Ըստ նախագծի՝ որոշումը կտարածվի 2024/2025 ուսումնական տարում պետության համար առաջնային և կարևորություն ներկայացնող ագրարային ոլորտի մասնագիտություններով 1-ին կուրս ընդունված ուսանողների վրա: Երկրորդ կուրսից այն տրամադրվելու է ըստ առաջադիմության․ կրթաթոշակի կհավակնեն միայն այն ուսանողները, որոնք կունենան առնվազն 80 տոկոս ՄՈԳ։

Առաջարկվում է մասնագիտությունների ցանկում ներառել պարենային անվտանգության և թվային գյուղատնտեսության ոլորտում ռազմավարական նշանակություն ունեցող մի շարք մասնագիտություններ։

«Այս առաջարկն արվում է, քանի որ մեծածավալ ծրագրեր են իրականացվում գյուղատնտեսության ոլորտում, այդ թվում՝ պետական աջակցությամբ, որոնք առաջ են բերում մասնագիտական կադրերի հսկայական պահանջարկ, որի բավարարման համար անհրաժեշտ է, որպեսզի խթանվի այս ոլորտում կրթություն ստացող դիմորդների թիվը»,-նշել է նախարարը։

Նրա խոսքով՝ նախագիծը կնպաստի, որ այդ կադրերը պատշաճ ժամանակին համալրեն առկա տեղերը և նպաստեն նաև տնտեսության զարգացմանը։

Նախարարը նաև անդրադարձել է նախորդ տարի ընդունված որոշման արդյունքում բուհ ընդունվածների թվի աճին։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)