Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել այս պահին համաձայնեցված դրույթներով
Ադրբեջանը չի ցանկանում խաղաղության պայմանագիր կնքել այս պահին համաձայնեցված դրույթներով
Ադրբեջանի արտաքին գործերի նախարարությունը դեմ է արտահայտվել խաղաղության պայմանագիրը արդեն իսկ համաձայնեցված դրույթներով ստորագրելու, իսկ չհամաձայնեցված հարցերի շուրջ քննարկումները շարունակելու վերաբերյալ Հայաստանի առաջարկին։
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այխան Հաջիզադեն հայտարարել է, որ այդ առաջարկը չի կարող իրենց համար ընդունելի լինել և որ խաղաղության պայմանագիրը կարող է ստորագրվել բոլոր դրույթները համաձայնեցնելուց հետո։
Հաջիզադեն հերթական անգամ կրկնել է Ադրբեջանի անհիմն մեղադրանքները Հայաստանի հասցեին ու անհեթեթ պնդում է արել Հայաստանի Սահմանադրությունը փոխելու վերաբերյալ։
Հիշեցնենք, որ այսօր ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը հայտարարել էր, որ խաղաղության պայմանագրի տեքստը համաձայնեցված է
«Այլևս անհամաձայնություն չունենք, այլ բան է, որ երբեմն ադրբեջանական կողմն այլ նախապայմաններ է փորձում ներառել ընդհանուր բանակցային գործընթաց։ Մեր մոտեցումն այն է, որ մենք օր առաջ կարող ենք արդեն համաձայնեցված տեքստը ստորագրել», — նշել էր Միրզոյանը։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)