Ադրբեջանում հասարակությունը անտարբեր էր ընտրական գործընթացների նկատմամբ․ ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանին
Ադրբեջանում հասարակությունը անտարբեր էր ընտրական գործընթացների նկատմամբ․ ԵՄ-ն քննադատել է Ադրբեջանին
Սեպտեմբերի 1-ին Ադրբեջանի Հանրապետությունում տեղի ունեցած արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվել են սահմանափակ քաղաքական և իրավական միջավայրում՝ զուրկ մրցակցությունից, ասել է ԵՄ արտաքին հարաբերությունների և անվտանգության քաղաքականության գծով խոսնակ Փիթեր Ստանոն՝ վկայակոչելով ԵԱՀԿ/ԺՀՄԻԳ-ին։
Ընտրություններին մասնակցելու համար գրանցվել էր 6,4 մլն ընտրող։ Սա մոտավորապես 1,2 միլիոնով քիչ է ընտրող քաղաքացիների թվից, ինչը հարցեր է առաջացնում ընտրողների ռեգիստրի տվյալների ճշգրտության վերաբերյալ։ Թեև ընտրությունների նախապատրաստական աշխատանքներն արդյունավետ են իրականացվել, և եղել է ընտրողների տեղեկատվական լայն քարոզարշավ, ընտրական վարչակազմը արդյունավետորեն վերահսկվում է մեծամասնության կողմից՝ ազդելով նրա անաչառության և գործընթացի ամբողջականության վրա:
Ինչպես նշում է osce.org-ը՝ այնուամենայնիվ, կային լուրջ խախտումներ և անհամապատասխանություններ կարևոր ընթացակարգերի և երաշխիքների կիրառման մեջ, հատկապես ձայների հաշվարկի ժամանակ, ինչը մտահոգություն էր առաջացրել ընդհանուր գործընթացի ամբողջականության վերաբերյալ:
«Ցավոք սրտի, այս ընտրություններում իրական քաղաքական բազմակարծություն չկար, քանի որ բազմաթիվ թեկնածուներ, ովքեր ցանկանում էին մասնակցել, բախվեցին լուրջ խոչընդոտների, ընտրական հանձնաժողովների, որոնք զուրկ էին անաչառությունից և սահմանափակումներից, որոնք անհնարին դարձրեցին բազմաթիվ քաղաքացի դիտորդների աշխատանքը, — ասել է ԺՀՄԻԳ-ի ընտրությունների ղեկավար Դիտմիր Բուշաթին, — չնայած գործընթացի արդյունավետությանը, այս պայմանները թույլ չտվեցին ժողովրդավարական չափանիշներին համապատասխան ընտրություններ անցկացնել։ Մենք պատրաստ ենք աջակցել իշխանություններին՝ կյանքի կոչելու մեր վաղեմի առաջարկությունները՝ բարելավելու ընդհանուր գործընթացը՝ ի բարօրություն բոլոր քաղաքացիների»:
Ադրբեջանի ԱԳՆ խոսնակ Այհան Հաջիզադենն էլ կոչ էր արել Եվրամիությանը չքննադատել Ադրբեջանի ընտրությունները։
Պիտեր Ստանոյի սուբյեկտիվ և կողմնակալ հայտարարությունները Ադրբեջանում անցկացված ընտրությունների վերաբերյալ, որոնք կրկնում են ԵԱՀԿ ԺՀՄԻԳ-ի բացասական եզրակացությունները, օրինական չեն: Ադրբեջանում ընտրություններն անցել են երկրի սահմանադրությանը և օրենքներին լիովին համապատասխան: Մենք կոչ ենք անում ԵՄ պաշտոնյաներին. գիտակցել Ադրբեջանի ներքին գործերին միջամտելու անհնարինությունը և կենտրոնանալ անդամ երկրների ներքին խնդիրների վրա »,- ասել է նա։
Ընդդիմադիր «Ժողովրդական ճակատ» կուսակցությունը բոյկոտել է ընտրությունները։ Ընդդիմադիր «Մուսավաթ» կուսակցությունը ընտրություններին մասնակցեց 15 տարվա մեջ առաջին անգամ՝ բոյկոտելով նախորդ ընտրությունները։
Նրա առաջնորդ Արիֆ Գաջիլին Reuters-ին ասել էր, որ չի հավատում, թե քվեարկությունն արդար կլիներ, սակայն կուսակցությունը մասնակցել է «երկրում քաղաքական մթնոլորտը ակտիվացնելու համար»:
«Ընտրությունները ժողովրդավարական պայմաններում չեն անցնում»,- ասել էր նա։
Օրենքի համաձայն՝ ընտրությունները նախատեսված էին նոյեմբերին, սակայն նշանակվել էին ավելի վաղ, քանի որ Ադրբեջանն այդ ժամանակ պատրաստվում է ընդունել ՄԱԿ-ի կլիմայական COP29 համաժողովը։
Ընտրություններին մասնակցությունը շատ ցածր է եղել բռնապետական պետության համար՝ ընդամենը 37,27%: Ըստ ԿԸՀ նախագահի՝ քվեարկությանը մասնակցել է 2 մլն 196 771 մարդ։
Ընտրությունների արդյունքում «Նոր Ադրբեջան» կուսակցությունը՝ Իլհամ Ալիևի գլխավորությամբ հավաքել էր ընտրաձայների 92,1%-ը, Զահիդ Օրուջը՝ 2,17%, Ֆազիլ Մուստաֆան՝ 1,99%:
Այսքան ցածր մասնակցությունը կարող է վկայել Ադրբեջանում կանխատեսելի ընտրական գործընթացների նկատմամբ հասարակության անտարբերության մասին։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)