«Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը»․ Ալիև
Ադրբեջանն ու Հայաստանն արդեն համաձայնեցրել են խաղաղության պայմանագրի տեքստի գրեթե 80%-ը: Այս մասին «Ադրբեջանի դերը նոր աշխարհաքաղաքական պայմաններում» խորագրով ֆորումի նիստում հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը։
«Մենք արդեն հասել ենք սահմանազատման: Սահմանազատվել է 13 կմ-ոց սահմանը, բայց Հայաստանի հետ մեր սահմանը 1000 կմ է, բայց սա քայլ է ճիշտ ուղղությամբ, և մենք հուսով ենք, որ Ադրբեջանի կողմից ներկայացված խաղաղ բանակցությունների հետ կապված նախաձեռնությունը կհանգեցնի խաղաղության համաձայնագրի ստորագրմանը»,- ասել է նա:
Մոտ 1 ամիս առաջ Ադրբեջանի նախագահը ևս հայտարարել էր, որ չկարգավորված հարցեր կան: Նախ, որոշ առաջարկների Հայաստանը չի համաձայնում. խոսքը վերաբերում է Հայաստանի Սահմանադրության մեջ ադրբեջանական կողմի համար խնդրահարույց դրույթներին: