«Երևանը ցանկացավ գնալ Արևմուտք՝ չնայած Մինսկի օգնությանը»․ Մինսկ-Երևան հարաբերությունների քրոնիկոնը
«Երևանը ցանկացավ գնալ Արևմուտք՝ չնայած Մինսկի օգնությանը»․ Մինսկ-Երևան հարաբերությունների քրոնիկոնը
«Մինսկը փորձել է օգնել Երևանին, համագործակցել ենք ամենամերձավոր մարդկանց հետ, բայց Հայաստանը ցանկացավ գնալ Արևմուտք»։ Հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն։
«Լավ կլիներ, որ, ինչպես նախկինում, մենք, չնայած բոլոր թերություններին ու նրբերանգներին, լավ հարաբերություններ կառուցեինք Հայաստանի հետ, հավատացեք, դա բացարձակապես մեր մեղքը չէ։ Մենք ամեն կերպ փորձել ենք օգնել հայերին, համագործակցել ենք ամենամերձավոր մարդկանց պես, ամեն կերպ օգնել ենք։ Եվ ահա, տեսեք, ցանկացան գնալ Արևմուտք, ԵՄ»,- ասել է Լուկաշենկոն Բելառուսում բնակվող տարբեր ազգությունների ներկայացուցիչների հետ հանդիպման ժամանակ, գրել է պետական Belta գործակալությունը։
Նրա խոսքով՝ «մենք դեմ չենք Արևմուտքի, ամերիկացիների հետ համագործակցությանը, բայց դուք տեսնում եք նրանց քաղաքականությունը»։
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ԱԺ-ում այս տարվա ապրիլի 12-ին, անդրադառնալով ընդդիմության կողմից իշխանությանն ուղղված՝ Հայաստանն աշխարհաքաղաքական մրցակցության թատերաբեմ դարձնելու վերաբերյալ մեղադրանքին, ասել է, որ իշխանությունը ցանկանում է Հայաստանը հանել աշխարհաքաղաքական մրցակցությունից:
«ԵԱՀԿ Մինսկի խումբն ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական լեգիտիմ մրցակցություն Հայաստանի Հանրապետության վրա: Այսինքն՝ դուք մտածում էիք, որ Ֆրանսիայի, Միացյալ Նահանգների, Ռուսաստանի և Մինսկի խմբի մյուս անդամ երկրների շահերն այնպես են համընկնո՞ւմ…»:
Ապա Փաշինյանը հավելել էր. «Մեզ 30 տարի «մեշոկի» նման այս կողմից շպրտել են այն կողմ, այն կողմից՝ այս կողմ, չեք նկատե՞լ: Մեզ գալիս, ասում էին՝ այսպես ասեք, իրենք գնում էին ԵԱՀԿ–ում ուրիշ ձև էին քվեարկում: Սա ի՞նչ էր, եթե ոչ աշխարհաքաղաքական մրցակցություն: Մենք, ընդհակառակը, ուզում ենք Հայաստանը հանել այդ մրցակցությունից, ասել՝ այստեղ երկիր կա, կառավարություն կա, ժողովուրդ կա, տեսլական կա»:
Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հունիսին հայտարարել էր, թե հայկական կողմին առաջարկել են, որ Երևանն ու Բաքուն միասին դիմեն ԵԱՀԿ-ին՝ Մինսկի խումբը լուծարելու համար։ Ադրբեջանը, օրինակ, այդ փաստը օգտագործում է՝ ասելով, որ, եթե ՀՀ-ն հենց հիմա չի համաձայնում Մինսկի խմբի համանախագահության լուծարմանը, նշանակում է, որ Հայաստանը Ադրբեջանի նկատմամբ տարածքային պահանջներ ունի։
Չնայած այս ամենին՝ օգոստոսի 31-ին վարչապետն իր ասուլիսի ժամանակ էր նշել, որ խաղաղությունը լինելուն պես այդ ձևաչափի գոյությունը կարող է հարցեր առաջացնել։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)