Զբաղվածությունն ու գործազրկությունը առաջնահերթություն կառավարության համար․ թվերը մտահոգիչ են
Զբաղվածությունն ու գործազրկությունը առաջնահերթություն կառավարության համար․ թվերը մտահոգիչ են
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը Երևանում մասնակցել է Միջխորհրդարանական միության երիտասարդ խորհրդարանականների 10-րդ գլոբալ համաժողովի բացմանը:
Փաշինյանը համաժողովի ընթացքում խոսել է Հայաստանում աղքատության մասին՝ նշելով, որ դրա առանցքային պատճառներից մեկը թաքնված է կրթության մեջ։
2023 թվականի տվյալներով՝ պետական և համայնքային բյուջեներից ծախսումների բաժինը կրթության ոլորտում ՀՆԱ-ի նկատմամբ կազմում է 2,5%։
Տարրական դասարաններում երեխաների ընդգրկվածությունը, %-ով համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 102,7% է։
Հանրակրթական համակարգում երեխաների ընդգրկվածությունը, %-ով համապատասխան տարիքի երեխաների թվաքանակից, 92,7% է։
Աշակերտների և ուսանողների (պետական և ոչ պետական հանրակրթական նախամասնագիտական, միջին և բարձրագույն մասնագիտական ուսումնական հաստատությունների) ընդգրկվածությունը, %-ով համապատասխան տարիքի բնակչության թվաքանակից 83,7% է։
Վարչապետը խոսել է նաև զբաղվածության պրոբելմը լուծելու մասին։ «Կառավարության համար կրթությունն առաջնահերթություն է, այդ թվում՝ զբաղվածության պրոբլեմները լուծելու առումով, որովհետև նույնը կարելի է ասել զբաղվածության խնդրի մասին: Մեծ հաշվով՝ ի՞նչ է նշանակում գործազրկություն, գործազրկություն նշանակում է չունենալ անհրաժեշտ գիտելիքներ, հմտություններ, կարողություններ՝ աշխատանքի շուկայում մրցունակ լինելու համար: Բայց կա նաև ուրիշ խնդիր, որ գիտելիքը և հմտությունն ինքը կարող է հնանալ»,- ասել է վարչապետը՝ հավելելով, որ վերջին հարյուրամյակներում և մարդկության պատմության ընթացքում եղել են մասնագիտություններ, որոնք ընդհանրապես վերացել են, և ի հայտ են եկել նոր մասնագիտություններ»։
Հայաստանում 2023 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ գործազուրկների թիվը աճել է շուրջ 13․8 տոկոսով։
2023 թվականի առաջին եռամսյակում գործազուրկների թիվը կազմել էրշուրջ 179,6 հազար մարդ, այժմ այս թիվը հասնում է 204․4 հազարի։ Կանայք այս տոկոսի մեծ թիվն են կազմում։ Նախորդ տարվա համեմատ կանանց գործազրկության թիվը աճել է 22․9 տոկոսով։
Հետաքրքիր է նաև այն, որ չնայած մայրաքաղաքում է երկրի աշխատաշուկայի մեծ մասը, սակայն հենց այստեղ էլ մեծացել է գործազրկության աճը՝ ի տարբերություն գյուղերի։
2023 թվականի առաջին եռամսյակի համեմատ Երևանում գործազրկությունն աճել է 20․1 տոկոսով։ Գյուղերում աճ կա, բայց դա համեմատելի չէ մայրաքաղաքի հետ, ընդամենը 1․9 տոկոս։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)