Մշակույթ

«Արհեստների միջազգային 3-րդ փառատոն»-ը՝ Արենիում

«Արհեստների միջազգային 3-րդ փառատոն»-ը՝ Արենիում

ԿԳՄՍ նախարարությունը հայտնում է «Արհեստների միջազգային 3-րդ փառատոն»-ի մասին։

Այն տեղի կունենա Արենի Վայն գինեգործարանի բացօթյա տարածքում սեպտեմբերի 14, 15-ին՝ նախարարության և Հովհաննես Շարամբեյանի անվան Ժողովրդական արվեստների թանգարանի համագործակցությամբ։

Ներկա կլինեն շուրջ 40 արհեստագործ վարպետ Հայաստանից և Սևծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության 10 երկրից։

«Կներկայացվեն հայ և այլ ժողովուրդների ազգային արհեստները՝ գորգագործություն, ասեղնագործություն, ժանեկագործություն, տիկնիկագործություն, փայտագործություն, խեցեգործություն, դարբնություն, զարդագործություն, ծղոտագործություն և այլն: Կանցկացվեն բազմաբնույթ մշակութային միջոցառումներ՝ ազգային երգ ու պար, լարախաղացություն, ավանդական խոհանոցի բազմազան ուտեստների համտես, վարպետաց դասեր և հատուկ ծրագիր երեխաների համար»,- նշված է նախարարության գրառման մեջ։

Փառատոնը նախորդ տարիներին անցկացվել է Գյումրիում և Դիլիջանում։

Շուշան Ասրյան (կամավոր թղթակից)