Սպորտ

«Սա իմ պարտությունն է»․ Ալեքսանդր Պետրակով

«Սա իմ պարտությունն է»․ Ալեքսանդր Պետրակով

Ազգերի լիգայի C ենթախմբի երկրորդ տուրում Հայաստանի ազգային ընտրանին Սկոպյեի «Տոշե Պրոյեսկի» մարզադաշտում ուժերը չափեց տեղի ազգային ընտրանու՝ Հյուսիսային Մակեդոնիայի դեմ ու պարտվեց 0։2 հաշվով։

Խաղից հետո ուկրաինացի մասնագետը պատասախանել է լրագրողների հարցերին՝ նշելով, որ պարտության ամբողջ պատասխանատվությունը վերցնում է իր վրա.

«Անկեղծ ասած, գրեթե չճանաչեցի իմ թիմին։ Ես նանց հետ ամբողջ ընթացքում խոսում էի և այն առաջադրանքները, որ տվել էի, կարելի է ասել՝ թիմը չկարողացավ կատարել։ 

Ամեն ինչ կարծես լավ էր, նրանց աչքերում կրակ կար։ Ասացի նրանց, որ պետք չէ գլուխները կախել, պետք է աշխատել, պատրաստվել։ Միշտ սև շրջանից հետո գալիս է սպիտակ շրջանը։

Սա ամոթ էր։ Սա ամոթ էր ինձ համար, որպես մարզիչ։ Ես Լատվիայի հետ խաղից հետո խնդրում էի թիմին չգովաբանեն, հիմա խնդրում եմ հակառակը՝ թիմին չքննադատեք։ Այդպես լինում է։ Ես ամբողջ պատասխանատվությունը վերցնում եմ ինձ վրա։ Սա իմ պարտությունն է։ Չեմ ուզում, որ որևէ ֆուտբոլիստի մեղադրեն այս պարտության համար»,- ասել է Պետրակովը հետխաղյա մամուլի ասուլիսի ժամանակ։

Հիշեցնենք, որ Ալեքսանդր Պետրակովի գլխավորած ընտրանին պարտվեց 10 ֆուտբոլիստով մնացած հյուսիսմակեդոնացիներին 0։2 հաշվով․ առաջին խաղակեսի ավելացված ժամանակում դաշտից հեռացվել էր Ջեյկո Զայկովը։ Երկրորդ խաղակեսում, սակայն, հյուսիսմակեդոնացիները կարողացան 2 գնդակ ուղարկել Օգնյեն Չանչարևիչի պաշտպանած դարպասը։ Տուգանային գեղեցիկ հարվածով հաշվի մեջ առաջ մղեց Էնիս Բարդին (70՛)։ Րոպեներ անց Բոյան Միովսկին կրկնապատկեց իր ընտրանու առավելությունը (79՛)։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով