Քաղաքական

Հայաստանի սպառազինումը ադրբեջանցիները վախով են ընդունում

Հայաստանի սպառազինումը ադրբեջանցիները վախով են ընդունում

Ադրբեջանի Պաշտպանության նախարար Զաքիր Հասանովը Հայաստանի սպառազինության քաղաքականության շարունակումը լուրջ վտանգ է համարում՝ սրա մասին հայտարարելով Բաթումիում։

«Հայաստանի սպառազինումն ապագայում կարող է վտանգի աղբյուր դառնալ ոչ միայն Ադրբեջանի, այլև ողջ տարածաշրջանի համար»,- ասել է նա։

Զաքիր Հասանովը նշել է, որ Ադրբեջանը շահագրգռված է տարածաշրջանի երկրների հետ միասին լուծել տարածաշրջանային խնդիրները։

Նշենք, որ Հայաստանը համարվում է Հնդկաստանի ռազմարդյունաբերության խոշոր գնորդներից մեկը։ Հնդկաստանի պաշտպանության նախարարության տվյալներով` 2024-2025 ֆինանսական տարիների կտրվածքով հնդկական սպառազինությունների Հայաստանի գնումների ծավալները հասել են 600 միլիոն դոլարի։

Հայաստանն ու Ֆրանսիան ռազմական ոլորտում համագործակցության պայմանագրեր են ստորագրել անցած տարվա հոկտեմբերին, դրանցով Ֆրանսիան Հայաստանին պետք է ռադարներ և հրթիռներ տրամադրի, նաև խորհրդատվություն բանակի բարեփոխումների հարցում։

Ֆրանսիայի նախարարը հայտարարել էր նաև, որ «Եթե Հայաստանը ՀՕՊ համակարգերի կարիքն ունենա, դրանք նույնպես կտրամադրվեն»

Հիշեցնենք, որ Ադրբեջանը, Թուրքիան և Վրաստանը եռակողմ հուշագիր են ստորագրել պաշտպանության ոլորտում։

Փաստաթուղթը ստորագրվել է Բաթումիում Թուրքիայի, Ադրբեջանի և Վրաստանի պաշտպանության նախարարների 11-րդ հանդիպման արդյունքներով։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով