Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ
Երևանը կունենա նոր գլխավոր հատակագիծ
Մշակվել է «Երևան քաղաքի գլխավոր հատակագիծը հաստատելու մասին» նախագիծը, որը ներկայացվեց Երևանի ավագանու՝ սեպտեմբերի 10-ի նիստին:
Ութ ամիս տևած մշակումից հետո Երևանի նոր գլխավոր հատակագիծը պատրաստ է:
«32» կողմ, 13 «դեմ», 2 «ձեռնպահ» հարաբերակցությամբ Երևանի ավագանին կողմ քվեարկեց քաղաքի նոր գլխավոր հատակագծի նախագծին։
Գլխավոր հատակագիծը զուգահեռաբար թվայնացվում է, որը ենթադրում է ընթացիկ փոփոխություններ:
Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը կարևորել է առաջիկայում GIS քարտեզում ամեն մի առանձին հողային միավորի ճարտարապետահատակագծային առաջադրանքի բաց և թափանցիկ ներկայացումը` նշելով, որ Երևանի քաղաքապետարանը ՀՀ-ում միակ ՏԻՄ-ն է, որ ունի ներդրված GIS համակարգ:
▫️Գլխավոր հատակագիծը թվային դաշտ պիտի տեղափոխենք, որը ներառելու է ենթակառուցվածքները։ Այժմ արդեն, օրինակ, համակարգում ներառված ունենք օդի որակի չափիչ սարքերը»։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)