Մշակույթ

Մասիս բլուրում հայտնաբերել են մ․թ․ա 4-րդ հազարամյակում արված թաղում

Մասիս բլուրում հայտնաբերել են մ․թ․ա 4-րդ հազարամյակում արված թաղում

Յոթ օր է հայ-ամերիկյան արշավախումբը պեղում է Մասիս բլուր նեոլիթյան բնակատեղը։ ԳԱԱ հնագիտության եւ ազգագրության ինստիտուտի տնօրեն, պրոֆեսոր Պավել Ավետիսյանը հայտարարել է, որ արշավախումբը հասել է նոր արդյունքի։

«Շինության պատի տակ բացվել է երեխայի թաղում։ Կառույցը մ․թ․ա․ VI հազ․ առաջին քառորդի շերտում է։ Այսինքն թաղումը կա՛մ նույն ժամանակներին է վերաբերում կա՛մ ավելի վաղ է։ Հայաստանի տարածքում առ այսօր ունենք այդ ժամանակներին վերաբերող հստակ կոնտեքստով ու թվագրությամբ երկու թաղում՝ մեկը Ակնաշենից, մեկը Մասիս բլուրից։

Այս նոր թաղման ԴՆԹ անալիզները կգան լրացնելու Արաքսից հյուսիս ընկած տարածքներում բնակվող նեոլիթյան հանրությունների մասին մեր պատկերացումները։ Հենց այս պահին, որ գրում եմ այս տողերը գործընկերներս շարունակում են «փոքրիկի» կմախքի մաքրման աշխատանքները։ Արտակարգ նշանակության փաստագրում է»:

Մասիսի բլուրը Հարավային Կովկասի առաջին նեոլիթյան գյուղերից է (մ.թ.ա. մոտ 6200-5400 թթ.) և Հայաստանի հայտնի երեք պեղումներ իրականացվող վայրերից մեկը։ Սա մարդկության նախապատմության փոփոխությունների առանցքային շրջաններից մեկն է, որի ընթացքում հարյուր հազարավոր տարիների փոփխություններից հետո շատ մարդկային խմբեր սկսում են հաստատվել մշտական ​​գյուղերում և սկսում են վերակազմավորել իրենց սոցիալական, տնտեսական և կրոնական հարաբերությունները: Մասիս բլուրի պեղումները օգնել են հասկանալ, թե ինչպես է հասարակությունը ձևավորվել: 

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)

Թողնել պատասխան

Ձեր էլ-փոստի հասցեն չի հրապարակվելու։ Պարտադիր դաշտերը նշված են *-ով