Աշխատանքային այց ռազմական տեխնիկայի ամենամեծ արտահանող երկրներից մեկը
Աշխատանքային այց ռազմական տեխնիկայի ամենամեծ արտահանող երկրներից մեկը
Սեպտեմբերի 8-ին ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանի գլխավորած պատվիրակությունն աշխատանքային այցով մեկնել է Կորեայի Հանրապետություն:
ՀՀ կառավարության և ԿՀ կառավարության միջև ներդրումների խրախուսման և փոխադարձ պաշտպանության մասին համաձայնագիր է կնքվել 2018 թվականի հոկտեմբերի 19, որը ուժի մեջ է մտել 2019թ-ի մայիսի 18-ից:
Ռազմատեխնիկական ոլորտում Հարավային Կորեան նախորդ հարյուրամյակի 70-ականներին 100%-ով կախված էր արտաքին մատակարարներից (հիմնականում՝ ԱՄՆ, Մեծ Բրիտանիա, Ֆրանսիա)։ Այսօր Հարավային Կորեան դարձել է զենքի և ռազմական տեխնիկայի ամենամեծ արտահանողներից մեկը։
Կորեական հաուբիցը հիմնականում համարվում է աշխարհում լավագույններից մեկը։ Կորեական ռազմական արտահանման դրոշակակիրը K9 Thunder ինքնագնաց հաուբիցն է, որից մի քանի հարյուրն արդեն վաճառվել է, իսկ արտադրության լիցենզիաները տրվել են օտարերկրյա հաճախորդներին:
Թուրքական T-155 «Fırtına» ինքնագնաց հաուբիցը կորեական K9-ների լիցենզավորված կրկօրինակներն են։ Արտադրվել է ավելի քան 300 միավոր։ Նույնը հնդկական «Vajra» 155 ինքնագնաց հաուբիցն է, որը կրկին K9-ի հիմքի վրա է արտադրվել։ Հնդկաստանը արտադրել է 100 միավոր։
Ֆինլանդիան Հարավային Կորեայից գնել է 96 միավոր K9, Նորվեգիան՝ 24 միավոր։ Եգիպտոսի համար պատրաստվում է 200 միավոր K9, Ավստրալիայի համար՝ 30 միավոր:
Սակայն Հարավային Կորեայի ամենամեծ հաճախորդն այսօր Լեհաստանն է: Լեհական բանակի համար 672 միավորի պատվեր է տրվել։
Մարտավարատեխնիկական բնութագրի մասին խոսելիս առաջին հերթին կարելի է շեշտել կրակի առավելագույն հեռավորությունից, որը 40 կմ-ի է հասնում։ Մարտական արագաձգությունը՝ րոպեում 6 կրակոց։
K9 Thunder-ն ունի ամբողջովին եռակցված պողպատե կորպուս և աշտարակ՝ հաստությամբ 19 մմ հաստությամբ։ Այն պաշտպանված է հրետանային արկերի և հրետանու բեկորների կրակոցներից։
Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)