Գործազրկությունն աճում է Հայաստանում, հատկապես Երևանում
Հայաստանում 2023 թվականի առաջին եռամսյակի նկատմամբ գործազուրկների թիվը աճել է շուրջ 13․8 տոկոսով։
2023 թվականի առաջին եռամսյակում գործազուրկների թիվը կազմել է շուրջ 179,6 հազար մարդ, այժմ այս թիվը հասնում է 204․4 հազարի։ Կանայք այս տոկոսի մեծ թիվն են կազմում։ Նախորդ տարվա համեմատ կանանց գործազրկության թիվը աճել է 22․9 տոկոսով։
Հետաքրքիր է նաև այն, որ չնայած մայրաքաղաքում է երկրի աշխատաշուկայի մեծ մասը, սակայն հենց այստեղ էլ մեծացել է գործազրկության աճը՝ ի տարբերություն գյուղերի։
2023 թվականի առաջին եռամսյակի համեմատ Երևանում գործազրկությունն աճել է 20․1 տոկոսով։ Գյուղերում աճ կա, բայց դա համեմատելի չէ մայրաքաղաքի հետ, ընդամենը 1․9 տոկոս։