Գիտակրթական Ֆիլիպիններում էլ չեն զարմանա, երբ երկնքում այրվող աստերոիդ նկատեն 5 Սեպտեմբերի, 2024 Anahit Amirkhanyan NASA-ն հայտնում է չորեքշաբթի վաղ կեսօրին Ֆիլիպինների Լուզոն կղզու մոտ աստերոիդ է ընկել։ Մոտավորապես 1 մետրի հասնող աստերոիդը այրվել է Երկրի մթնոլորտում 12:39-ին:Օբյեկտը հայտնաբերել է Catalina Sky Survey-ը, այն ի սկզբանե կոչել են CAQTDL2։ Այն հիմա 2024 RW1 անունն է կրում:Տիեզերական գործակալության տվյալներով՝ մոտ 1 մետրանոց աստերոիդներ հաճախ են ընկնում Երկրի վրա, բայց մարդիկ դրանք շատ հազվադեպ են նկատում:Եվրոպական տիեզերական գործակալությունը X-ում գրել է այս մասին, նշելով, որ այն իններորդ աստերոիդն է, որը մարդկությունը նկատել է մինչև հարվածը։Տարածքի բնակիչները սոցիալական ցանցերում տեսանյութեր են հրապարակել, որտեղ ֆիքսել են տպավորիչ հրե գունդը:Տեսանյութը կարող եք դիտել տելեգրամյան ալիքում։ Անահիը Ամիրխանյան (կամավոր թղթակից)