Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը երկրորդ օրն աննդմեջ ապատեղեկատվություն է տարածում, թե հայկական ԶՈՒ ստորաբաժանումները կրակ են բացել սահմանագոտու արևելյան հատվածում տեղակայված ադրբեջանական դիրքերի ուղղությամբ։
ՀՀ պաշտպանության նախարարությունը հերքել է դրանք, և հայտարարության մեջ նշել, որ ՀՀ վարչապետի աշխատակազմի առաջարկին՝ հրադադարի ռեժիմի խախտման դեպքերի և/կամ այդ մասին տեղեկությունների հետաքննության Հայաստան-Ադրբեջան համատեղ մեխանիզմ ստեղծելուն, մինչև օրս Ադրբեջանը չի արձագանքել։