ԵՒ

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը

Զինծառայողին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը

Ինչպես արդեն հայտնել էր ՀՀ Քննչական կոմիտեն, հայտնաբերվել է զինծառայող Էդգար Սարգիսի Ալեքսանյանի դին՝ նախնական տվյալներով՝ իրեն հասցված մահացու հրազենային վիրավորումով:

Նախաձեռնվել էր քրեական վարույթ։ Դիակի արտաքին զննությամբ կզակի շրջանում հայտնաբերվել էր հրազենային վնասվածք: Բռնության այլ հետքեր չէին արձանագրվել։

Թարմացված տեղեկությունների համաձայն՝ զինծառայող Է․ Ալեքսանյանին ինքնասպանության հասցնելու մեղադրանքով կալանավորվել է վերջինիս ծառայակիցը:

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)