Մշակույթ

Ֆիլմերի ցանկ՝ այս աշնանը դիտելու համար

Ֆիլմերի ցանկ՝ այս աշնանը դիտելու համար

Նոր ֆիլմե՞ր ես փնտրում դիտելու համար, արի, մենք բերել ենք մի քանիսը։

Չնայած տաք եղանակը մեզ դեռ չի պատրաստվում հրաժեշտ տալ, բայց աշնանն ամեն դեպքում ավելի ես տրամադրվում տանը ժամանցը կազմակերպելուն՝ տաք թեյ, ծածկոց ու ինչ-որ ֆիլմ։

«Beetlejuice Beetlejuice»- «Բիթլջուս- Բիթլջուս»

Եթե ծանոթ եք Թիմ Բորթոնի ձեռագրին, սիրում եք սարսափ, ֆանտաստիկա ու սև հումոր, ապա աչքի տակ առեք այս ֆիլմը։ Լիդիայի կյանքը վերածվում է իսկական խառնաշփոթի, երբ իր դուստրը պատահաբար բացում է հանդերձյալ աշխարհի դռները, ու մայրը ստիպված դիմում է Բիթլջուսի օգնությանը։ Ֆիլմում նոր դեմքեր կտեսնեք՝ Ջենա Օրթգան՝ Աստրիդի դերում, Մոնիկա Բելուչին, Ջասթին Թերուին, «Վիշապի տունը» ֆիլմաշարի դերասաններ Արթուր Կոնտին և Ուիլեմ Դաֆոյն:

Ֆիլմը կսկսի ցուցադրվել սեպտեմբերի 6-ից։

“Emily in Paris”- «Էմիլին Փարիզում»

Եթե դիտում եք ֆիլմաշարն ու սրտատրոփ սպասում ավարտին, մի քիչ էլ ու ձեր տանջանքները կավարտվեն։ Սեպտեմբերի 12-ին հնարավորություն կունենաք դիտել 4-րդ եթերաշրջանի 2-րդ հատվածի դեբյուտը։

«Joker: Folie à Deux» 

Ջոկերի սիրահարնե՞ր։ Լեդի Գագան էլ է միացել DC Comics-ին, այս անգամ նա կլինի Հարլի Քուինի կերպարում։ Ի՞նչ եք կարծում Մարգոթ Րոբիին այդ կերպարում տեսնելուց հետո՝ հեշտ կլինի՞ գրավել լսարանը Գագային։

Ֆիլմը կինոթատրոններում կհայտնվի հոկտեմբերի 4-ից։

«Venom: The Last Dance»

Մարվել կինոստուդիոն շարունակում է իր գլուխգործոցներից մեկը՝ որի գլխավոր դերակատարը Թոմ Հարդին է։ Նրա մեջ ապրող լորձանման սիմբեոզը, դեռ կհետապնդի Էդդի Բրոքին։

Ֆիլմը կցուցադրվի հոկտեմբերի 25-ին։

“Gladiator II”

Ռիդլի Սքոթը մեզ հետ կտանի դեպի 2000-ականների գլադիատորական դաժան աշխարհ՝ այս անգամ Hollywood It-Boys-ի՝ Փոլ Մեսկալի, Պեդրո Պասկալի և Ջոզեֆ Քուինի հետ միասին։

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)