Քաղաքական

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինային․ կա 41 զոհ, 180 վիրավոր

Ռուսաստանը բալիստիկ հրթիռներով հարված է հասցրել Ուկրաինային․ կա 41 զոհ, 180 վիրավոր

Ուկրաինայի պաշտպանության նախարարությունը հայտնում է, որ ռուսական զորքը բալիստիկ հրթիռներով հարվածներ է հասցրել ուկրաինական Պոլտավա քաղաքին։

Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին իր հերթին հայտնել է, որ զոհվել է 41 մարդ, վիրավորվել՝ 180-ը։

Պոլտավա քաղաքը գտնվում է Խարկովից մոտ 130 կմ կմ հարավ-արևմուտք։ Պարզ է, որ ռուսական կողմը օգտագործել է հեռահար բալիստիկ հրթիռ։ BBC News-ի վերլուծաբաններից մեկը հայտնում է, որ այս հարձակման համար հնարավոր է օգտագործվել է «Իսկանդեր-Մ»։ Հրթիռը կրում է և՛ կասետային, և՛ բարձր պայթուցիկ մարտագլխիկ՝ մինչև 700 կգ, ճշգրտությունը՝ 10 մետրից մինչև 30 մետր շեղում։

Պոլտավայում եռօրյա սուգ է հայտարարվել, հայտարարել է շրջանի ղեկավար Ֆիլիպ Պրոնինը։

Սամվել Մխիթարյան (կամավոր թղթակից)