Մշակույթ

Ադելը ստեղծագործական երկարատև դադար կվերցնի

Ադելն ավարտել է իր ​​շոուները Գերմանիայի Մյունխեն քաղաքում և պատրաստվում է երկարատև դադար վերցնել նոր ելույթներից ու երաժշտությունից։

Մյունխենյան իր վերջին համերգի ժամանակ 36-ամյա երգչուհին շնորհակալություն է հայտնել իր երկրպագուներին և խոստովանել, որ «ամենահարմարավետ կատարողը չէ»։ Դրա հետ մեկտեղ նա հպարտացել է ինքն իրենով՝ իր կարողությունների համար,-«իրոք հաճույք եմ ստացել քանիցս ելույթ ունենալով, այս համերգային շրջագայությունը ամենաերկարն է, որը ես երբևէ արել եմ և, հավանաբար, ամենաերկարը, որ երբևէ կանեմ»:

Ադելը հայտնել է, որ հինգ շաբաթվա շոուներից հետո նա երկար ժամանակով  կլքի իր երկրպագուներին: Նա ասել է, որ այս ընդմիջման ժամանակ չի մոռանա իր երկրպագուներին ու իր սրտում կպահի, քանի որ վերջին յոթ տարիները ծախսել է իր համար նոր կյանք կառուցելու համար և այժմ ցանկանում է կենտրոնանալ իր անձնական կյանքի վրա:

«Գրեմմի»-ի դափնեկիրը հուզվել է՝ խոսելով իր երկրպագուներին կարոտելու մասին, սակայն կրկնել է, որ հանգստի կարիք ունի: Ադելը փոքր որդի ունի, և լուրեր են պտտվում, որ նշանվել է իր վաղեմի գործընկեր Ռիչ Փոլի հետ:

Անահիտ Ամիրխանյան (կամավոր թղթակից)