Ըմբշամարտի աշխարհի երիտասարդական առաջնության կիսաեզրափակչում Հայաստանը երկու ներկայացուցիչ ունի
Իսպանիայի Պոնտեվեդրա քաղաքում մեկնարկել է աշխարհի երիտասարդական առաջնությունը, որտեղ 63 կգ քաշային Յուրիկ Հովեյանն ու 130 կգ Արամայիս Հարությունյանը նվաճել են կիսաեզրափակիչ փուլի ուղեգրեր։
Երիտասարդական առաջնության հունահռոմեական ոճում Հայաստանը կներկայացնեն նաև 55 կգքաշայինԱրմենԳևորգյանը, 60 կգքաշայինԱրմեն Սուքիասյանը, 67 կգքաշայինԳասպարՏերտերյանը, 72 կգքաշայինԱշոտ Խաչատրյանը, 77 կգքաշայինՀենրիկԳևորգյանը, 82 կգքաշայինԷրիկ Տեր—Մաթևոսյանը, 87 կգքաշայինՌուբենԳևորգյանըև 97 կգքաշայինԱրշակ Գեղամյանը: Մարզիկների հետ մրցավայր են մեկնել մարզիչներՄովսես Կարապետյանը, ԱրմենԱռաքելյանը և ԱլեքսանՄիքայելյանը։
ԱզատոճումՀայաստանը կունենա 7 ներկայացուցիչ՝ 57 կգ քաշային Հայկո Գասպարյանը, 61 կգ քաշային ԷդիկՀարությունյանը, 65 կգ քաշային Արման Մուսիկյանը, 70 կգ քաշային ՎլադիմիրԱզարյանը, 74 կգ քաշային Սամվել Գևորգյանը, 79 կգ քաշային ԱրենԻսրայելյանը և 125 կգ քաշային Խաչատուր Խաչատրյանը։ Նրանց հետ մրցավայր կմեկնեն մարզիչներԱվետիքՎարդանյանը, ԱրմենՄալխասյանը, ՎարդանԳյուրջյան և մրցավարԳուրգենՍահակյանը։
Աշխարհի երիտասարդական առաջնությունը կավարտվի սեպտեմբերի 8-ին։